Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՇՄ-ի Վահրամաբերդ համայնքում տեղադրվեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Խաչքարի բացման պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, այնուհետ այն օրհնվեց տեղի քահանայի կողմից: Վահրամաբերդցիները խաչքարի տեղադրման վայրը պատահական չէին ընտրել, այդ խաչքարի մեջ էին նրանք ամփոփել ամբողջ հայ ժողովրդի ասելիքը, ովքեր պահանջատեր են և սպասում են արդար դատավճռի:
Դիտե՛ք տեսանյութը: