Վահրամաբերդի դպրոցը հիմնադրվել է երեսունական թվականներին: Իր ամբողջ գործունեության ընթացքում դպրոցը գործել է տարբեր կառույցներում:
Երկրաշարժից հետո դպրոցը ժամանակավորապես տեղակայվել է վրաններում, ապա փայտյա տնակում: Դպրոցի ներկայիս շենքը նորակառույց է և շահագործման է հանձնվել 2001թ.-ին: Այն ունի երկու մասնաշենք՝ ուսումնական և մարզական
Ուսումնական մասնաշենքը երկհարկանի է, ունի 14 դասասենյակ,ուսուցչանոց, գրադարան, ճաշարան, լաբորատորիա:
Դպրոցում դասերն անցկացվում են մեկ հերթով:
Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի տնօրենը Սպարտակ Թորոսյանն է:
Ս. Թորոսյանը ծնվել է 1958թ.-ի փետրվարի 16-ին Վահրամաբերդ գյուղում:
1965-1975թթ. սովորել և ավարտել է միջնակարգ դպրոցը:
1984թ.-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական
Ս. Թորոսյանը ծնվել է 1958թ.-ի փետրվարի 16-ին Վահրամաբերդ գյուղում:

1984թ.-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական
ինստիտուտի մաթեմատիկայի ֆալուլտետը և նույն տարում էլ սկսել է իր մանկավարժական գործունեությունը:
Վահրամաբերդի դպրոցի տնօրենն է 1991թ.-ից:Ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ:
Վահրամաբերդի դպրոցի տնօրենն է 1991թ.-ից:Ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ:
Դպրոցն ունի 12 դասարան, որտեղ սովորում է 144 աշակերտ: 
