MENU
Главная » Файлы

Всего материалов в каталоге: 22
Показано материалов: 1-10
Страницы: 1 2 3 »

Թամարա Դանիելյանը պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով
Գնահատական տարիների վաստակի ու նվիրվածության համար: Օրերս ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրված երկու ուսուցիչներից մեկը Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Թամարա Դանիելյանն է: Այսօր նրա աշխատանքային օրը սկսվել է շնորհավորանքներով, գործընկերների հետ կիսվել է տպավորություններով ու ընդգծել` պարգևը պարտավորեցնում է ավելի լավ աշխատել:

 

նորություներ | Просмотров: 305 | Загрузок: 0 | Добавил: Lib | Дата: 2015-10-09 | Комментарии (0)

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար ՎահրամաբերդումՀայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՇՄ-ի Վահրամաբերդ համայնքում տեղադրվեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Խաչքարի բացման պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, այնուհետ այն օրհնվեց տեղի քահանայի կողմից: Վահրամաբերդցիները խաչքարի տեղադրման վայրը պատահական չէին ընտրել, այդ խաչքարի մեջ էին նրանք ամփոփել ամբողջ հայ ժողովրդի ասելիքը, ովքեր պահանջատեր են և սպասում են արդար դատավճռի:

Դիտե՛ք տեսանյութը:

նորություներ | Просмотров: 323 | Загрузок: 0 | Добавил: Lib | Дата: 2015-05-14 | Комментарии (0)

Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված մարզական միջոցառումների մեկնարկը ՇՄ-ում տրված է: Շուրջ 80 պատանի ըմբիշ Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերից Վահրամաբերդում իրենց ուժերն են չափել ազատ ոճի ըմբշամարտում

նորություներ | Просмотров: 259 | Загрузок: 0 | Добавил: Lib | Дата: 2015-03-03 | Комментарии (0)

Տեսահոլովակներ | Просмотров: 354 | Загрузок: 0 | Добавил: Lib | Дата: 2015-01-06 | Комментарии (0)

Տեսահոլովակներ | Просмотров: 353 | Загрузок: 0 | Добавил: Lib | Дата: 2015-01-06 | Комментарии (0)

Տեսահոլովակներ | Просмотров: 329 | Загрузок: 0 | Добавил: Lib | Дата: 2015-01-06 | Комментарии (0)

vahramaberd (1)

 

Գյուղն ու իր խնդիրները

Գյումրուց 10 կմ հեռավորության վրա գտնվող Վահրամաբերդ գյուղը վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց երկու երեխաների` 10-ամյա Արթուր Մկրտչյանի եւ 15-ամյա Մուշեղ Գեւորգյանի մահվան դեպքով, ովքեր զոհվել էին պոլիգոն-հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ողբերգական դեպքը պետք է ընկալել ոչ թե պատահականության արդյունք, այլ հետեւանք գյուղում առկա խնդիրների:

Գյուղում այսօր լուծված կարելի է համարել միայն ենթակառուցվածքների ու տրանսպորտի սպասարկման խնդիրները: Մյուս բոլոր առումներով՝ գյուղում անելիքներն ու հոգսերը շատ են:

Ինչպես նշում են գյուղացիները՝ աշխատատեղեր եւ արատովայր ունենալը գյուղում առաջնային անհրաժեշտություններ են: Համայնքի մոտ 1000 գլուխ մանր եւ խոշոր եղջերավոր անասունների համար արոտավայր չկա, միակ հույսը համայնքի սեփականության համարող հողատարածքը՝ մոտ 247 հա, որտեղ տեղի ունեցավ վերջին դժբախտ դեպքը, անհատույց վարձակալության իրավունքով տրամադրել  է Ռուսաստանի Դաշնությանը: Տարածքը ռուսական ռազմաբազային՝ որպես կրակակետ, ծառայել է դեռեւս  խորհրդային տարիներից:

-Այն ժամանակ հրաձգարանում ամիսը մեկ կարող էր վարժանքներ լիներ, իսկ հիմա ամեն օր է: Հիմնական խնդիրը դա է, որովհետեւ բոլորս էլ պատկերացնում ենք, որ գյուղը առանց անասունների անհնար է պատկերացնել,- բացատրում է  համայնքապետ Աղվան Մարտիրոսյանը:

«Արոտ չունենք, արոտավայր չկա, որ գոնե մեծ անասնապահություն անենք, եկամուտ ստանանք»,- դժգոհում են գյուղացիները:

Խորհրդայի տարիներին գյուղն արտագնա արոտներ է ունեցել Ամասիայի եւ Ղուկասյանի վարչական տարածքներում՝ մոտ 1000 հա-ի չափ, սակայն խորհրդայի կարգերից հետո այդ արոտավայրերը հանձնվել են այն համայնքներին, որոնց վարչական տարածքում են գտնվել: Արդյունքում Վահրաբերդում դարձյալ արոտավայրերի խնդիր է առաջացել:

Արոտավայրերից ոչ պակաս առաջնային է աշխատատեղերի հարցը: 2000 բնակիչներից ընդամենը 54-ն են գյուղում աշխատում, որոնցից 10-ը՝ գյուղապետարանում, 22-ը՝ դպրոցում, 2-ը՝ բուժամպուլատորիայում: 10-ը վերջերս աշխատանք են գտել գյուղի նորաբաց գազալցակայանում եւ եւս 10-ը՝ հացի փռում: Աշխատանքի խնդիրը գյուղացիները շատերի նման լուծում են արտագնա աշխատանքով: Աշխատունակ բնակչության 80 տոկոսը գյուղացիների խոսքով՝ «խոպանչի» է:

-Աշխատանք ունենալու միակ միջոցը խոպանն է, բայց դա էլ խնդրի լուծում չէ: Անցած տարվա փողերս չի եկել: Ամեն տեղ հո խոպանը լավը չէ,- նկատում է գյուղի բնակիչ 46- ամյա Ալեքսանը՝ միաժամանակ ավելացնում,- մեր գյուղն ապրում հիմանակնում դրսի փողով, դրսից փող եկավ, կապրիննք, չեկավ, օրվա հացով յոլա պիտի գնանք:

-Հիմա ցանկացած տունն էլ որ մտնես, տան տղամարդը տունը չէ, ով որ տունն է, ուրեմն՝ ի վիճակի չէ երթալու,- միմյանց լրացնելով՝ շարունակում են գյուղացիները:- Գյուղում մարդ չկա, որ մարդ է մահանում, գյուղում տղամարդ չկա, որ վերցնեն, բերեն, թաղեն: Բոլորն էլ գնում են:

Հիշյալ խնդրի լուծումը համայնքապետ Ա.Մարտիրոսյանը տեսնում է փոքր արտադրամաս հիմնելով՝ հիմնականում հյութի արտադրության: Համայնքապետն իր այս առաջարկը հիմնավորվում է նրանով, որ Վահրամաբերդն ունի համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալած 15 հա այգի, որը լավ մշակելու դեպքում հնարավոր է տարեկան 800-900տ միրգ ստանալ՝ հիմնականում տանձ եւ խնձոր: Սակայն իրացման խնդիրներով պայմանավորված՝ հողատարածքները լավ չեն մշակվում, եղած բերքն էլ՝ փչանում է: Գյուղում իրացման խնդիր ունի ոչ միայն միրգը, այլեւ կարտոֆիլը:

-Կարտոշկես ցանել եմ, 5 տոննան պադվալս լցած է: Մարդ կա՝ 15-20 տոննա կարտոշկա հլը ունի: Անասուններին են կերակրում: Ոչ կարող են ցանել, ոչ էլ վաճառել,- շարունակում են դժգոհել վահրամաբերդցիները:

Գյուղում տեխնիկան եւս բավականին հին է՝ հիմնականում շարքից դուրս եկած ու գերածախսով: Գյուղում ամենանորը համարվում է 1991թ. ստացած կոմբայնը:

Բոլոր այս խնդիրների մեջ միակ լուսավոր կետը բոլորովին վերջերս հիմնանորոգված մշակութի տունն է: Գյուղացիների համար ժամանցի վայր լինելուց զատ՝ այս տարվա հունվարից այնտեղ է սկսել գործել  համայնքապետարանը: Կառավարության 243 մլն դրամ հատկացումով կառուցված շենքում առավել արժեքավորը գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարն է, որը, սակայն, երկար տարիներ դրսում գտնվելու հետեւանքով վերականգման խնդիր ունի:

Որպես հիշյալ խնդիրների հետեւանք՝ հարկ է նշել, որ 30 ընտանիք՝ 120 անձով, առմիշտ հեռացել են գյուղից: Արտագաղթը շարունակվելու միտում ունի…

նորություներ | Просмотров: 332 | Загрузок: 0 | Добавил: Lib | Дата: 2015-01-06 | Комментарии (0)

Մարմաշենի վանքը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից 2 կմ. հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Մարմաշենը X դ. վերջի հայ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակն է: Իր ճարտարապետական հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին: 

Վանքային համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց և գավթից: Ըստ հարավային պատի արձանագրությանը, վանքի գլխավոր` Կաթողիկե եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029թթ.: Ենթադրվում է, որ եկեղեցու ճարտարապետը եղել է Տրդատը: Գլխավոր եկեղեցին, կառուցված կարմիր տուֆից, գմբեթավոր դահլիճ է: Եկեղեցու ներքին ծավալների համաչափությունը խախտված է: Արևելքում կրճատված է խաչաթևը, իսկ ավագ խորանը երկու հարակից ավանդատներով մոտեցված է գմբեթատակ տարածությանը: Դրա շնորհիվ գմբեթը գրավել է կենտրոնական դիրք, իսկ շինությունը իր հորինվածքով մոտեցվել է կենտրոնական կառույցների տիպին: Խաչաձև ճակատը մշակված է խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով: Կիսասյուների փնջերով զարդարված 12 նիստանի թմբուկը պսակված է հովանոցաձև վեղարով: 

Գլխավոր եկեղեցուց հյուսիս գտնվում է վանքի երկրորդ եկեղեցին, որն իր ճարտարապետական հորինվածքով և ներքին հարդարանքով գլխավոր եկեղեցու փոքրացված ընդօրինակությունն է (հավանաբար կառուցվել են միաժամանակ): 

Կաթողիկեից հարավ գտնվող երրորդ եկեղեցին (Xդ.) ներքուստ խաչաձև և արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ, չորս անկյուններում ավանդատներով կառույց է: 1954-1956թթ. պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև վանքի չորրորդ եկեղեցին` կլոր, քառապսիդ, չորս ավանդատներով կառույց: Եկեղեցուց մնացել է միայն բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի երկու ստորին մասերը: Վանքի արևմտյան մասում պահպանվել են քառասյուն գավթի փլատակները: Այն ծառայել է որպես Պահլավունիների գերեզմանատուն: Այստեղ է թաղված նաև 1045 թ. Դվինի մոտ ճակատամարտում զոհված Վահրամ Պահլավունին: 

Վանքի տարածքում է գտնվում գերեզմանոց, ինչպես նաև հին կառույցների և խաչքարերի բեկորներ: 

XI դ. սելջուկների արշավի ժամանակ վանքն ավերվել է. Կաթողիկեն վերացվել է բերդի, իսկ վանքի տարածքը` գյուղի: Միայն 1225թ. Զաքարյան իշխանները (համաձայն հյուսիսային պատի արձանագրությանը) վերադարձրել են վանքը Պահլավունիներին: Վահրամ Պահլավունու թոռներ արքեպիսկոպոս Գրիգորը և նրա եղբայր Ղարիբ իշխանը նորոգել են Մարմաշենի վանքը: 

XIII թ. վանքը նորից ավերվել է, այս անգամ թաթար-մոնղոլների ներխուժման ժամանակ: XIX դ. 30-ական թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Ղարսից Մարմաշեն է տեղափոխվել հայերի մի խումբ: Կաթողիկե եկեղեցին դարձել է ծխական: 1870թ. Մկրտիչ Ջալալյանը վերականգնեց վանքը և նրան կից հիմնեց դպրոց: 1883թ. երկրաշարժից տուժել է հյուսիսային եկեղեցին: 1900թ. կաթողիկոս Մկրտիչ I Վանեցին էր զբաղվում վանքի վերականգման գործերով: 1923թ. Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատումից հետո եկեղեցին դադարել է գործել, իսկ 1988 այն բավականին տուժել է Սպիտակի երկրաշարժից: 

նորություներ | Просмотров: 460 | Загрузок: 0 | Добавил: Lib | Дата: 2015-01-06 | Комментарии (0)

Մտածում էինք այս երեք ազատ օրերին արշավել դեպի Աժդահակ, սակայն չստացվեց: Տանը չնստելու և սեփական կյանքիցս անիմաստ ևս մի օր չվատնելու նպատակով միացա facebook- ային այս խմբին: Գնացինք Մարմաշեն-Վահրամաբերդ-Ջաջուռ-Թռչկան երթուղով:
Առաջինը Գյումրիից ոչ հեռու, Ախուրյան գետի ափին գտնվող Մարմաշենի եկեղեցական համալիրն էր: Այստեղ շատ էի ցանականում լինել, դեռ սկսած ՀՀ բանակում ծառայության ժամանակից: Դե մոտիկ էի ծառայում, քարտեզների վրա տեսել էի: Բայց ծառայության ըթացքում այդպես էլ չհաջողվեց այցելել…

 

 

Մարմաշենի եկեղեցական համալիրի մոտ , կար մի այսպիսի ջրվեժիկ:

 

նորություներ | Просмотров: 981 | Загрузок: 0 | Добавил: Lib | Дата: 2015-01-06 | Комментарии (0)

1-10 11-20 21-22