|
ԳՅՈՒՄՐԻ, 17 ՄԱՅԻՍԻ, ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ: Գյումրու Սբ. Աստվածածին «Յոթ վերք» եւ Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցիների երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ մայիսի 17ին` Մարմաշենի վանքի ուխտի տոնի առթիվ, կազմակերպվել էր ոտքով ուխտագնացություն, որին մասնակցելու ցանկություն էր հայտնել ավելի քան 40 ուխտավոր: Չնայած անձրևին, առավոտ վաղ երիտասարդները Գյումրու «Յոթ վերք» եկեղեցում իրենց աղոթքն առ Աստված հղելուց հետո, շարժվեցի դեպի Մարմաշեն: |
|